Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների». Նիկոլ Փաշինյան

1167
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 15:15
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների». Նիկոլ Փաշինյան

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններին: «Ցավոք սրտի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ըստ էության, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և սրանով ամեն ինչ ասված է: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանը իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը. մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարաբերություններն Ադրբեջանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում և ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր Կառավարությունը կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»: