Փաշինյանն ու Յագլանդը՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության ու Արցախի խնդրի մասին
«Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ այն ամենի համար, ինչին հասել եք: Վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի հետ, որը լայն ծրագիր է ու կշարունակենք նույն տեմպով առաջ գնալ: Դա կուժեղացնի ՀՀ-ում ժողովրդավարությունը»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը: «Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին ու կարևոր էր հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է եղել: Դա ներքին գործընթաց էր ու որևէ մեկը ճնշում չգործադրեց ՀՀ-ի վրա»,- նշեց Փաշինյանը: Լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետին՝ Արցախի խնդրի վերաբերյալ. «Մեր առաջարկն այն է, որ Ադրբեջանը դադարեցնի ուժի կիրառումը, ռազմատենչ հռետորաբանությունը: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության ու հույս ունենք, որ ադրբեջանցի մեր գործընկերները նույնպես դա կանեն ու եթե անեն, բոլորովին այլ իրավիճակ կլինի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային անդրադարձավ նաև Թորբյորն Յագլանդը. «ԵԽԽՎ-ի համար անընդունելի է ուժի սպառնալիքն ու իմ առաջարկն այն է, որ մարդու իրավունքների հանձնաժողովը գործ անի այդ դեպքում, իսկ կառավարությունների կողմից պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն: Մարդու իրավունքների կոմիտեն պետք է չխառնվի քաղաքականությանը»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36