Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել». Նիկոլ Փաշինյան

1748
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 14:20
«Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել». Նիկոլ Փաշինյան

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲԴԽ: Նա մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին կազմակերպած միջոցառմանը: «Երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, ոչ թե թղթի վրա գրված, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն գործել այդ տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ և ՀՀ ժողովրդի դեմ: Դատական համակարգից պետք է իսպառ վերանա կոռուպցիան և մենք հստակ արձանագրում ենք, որ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար...: Նա պետք է իմանա, որ արդարադատությունն անպայման գալու է իր հետևից»,- ասել է վարչապետ Փաշինյանը: