Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան չի բացառել Ս-400 համալիրների նոր խմբաքանակի գնումը

1168
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 15:05
Թուրքիան չի բացառել Ս-400 համալիրների նոր խմբաքանակի գնումը

Անկարան կարող է շարունակել ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 համալիրների գնումը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել «Պատրիոտ» համալիրները, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ NTV-ի եթերում: Նա աբսուրդ է որակել Վաշինգթոնի հայտարարությունը, որով կասկածի տակ է դրվում ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայությունը՝ Ս-400 համալիրների ձեռքբերման պատճառով: «ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ ունեն Ս-300-ներ, դա չի հակասում դաշինքին»,- ասել է պաշտոնյան: