Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի տոնական գալա համերգ

406
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 18:20
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի տոնական գալա համերգ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի տոնական գալա համերգ: Երեկոյին հանդես կգանհայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Երեկոյի ընթացքում երեք երաշժտախմբերը հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՌոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախիստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելուհամար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից:

Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: