Խոշոր հրդեհ հանրակացարանում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ապրիլի 10-ին, ժամը 01։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127 հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում (վարձակալ՝ Ն.Ղ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։ Այրվել են 4-րդ հարկի բնակարանի դուռը, հարակից բնակարանում հյուրասենյակը (25 քմ) և խոհանոցը (8 քմ)՝ գույքով, ինչպես նաև 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի շրջանակը (2,5 քմ): 4-րդ հարկի ընդհանուր միջանցքը (20 քմ) ջերմահարվել է: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30