Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զելենսկիի մայրը հայտարարել է, որ Պորոշենկոն փորձում է ոչնչացնել իր որդուն

1380
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 15:15
Զելենսկիի մայրը հայտարարել է, որ Պորոշենկոն փորձում է ոչնչացնել իր որդուն

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի մայրը՝ Ռիմմա Զելենսկին հայտարարել է, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն «ոչնչացնում է» իր որդուն: Նրա խոսքով՝ հեռուստատեսությամբ որդու վրա «ցեխ են շպրտում»: «Ինչքա՞ն կարելի է մարդուն սևացնել: Կարծում եմ՝ դա Պորոշենկոյին ձեռնտու է, թեև, ամեն դեպքում, երկրի ղեկավարը պետք է քաղաքակիրթ լինի»,- ասել է նա:

Արդեն հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարը դերասան, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է՝ 30,24%, նրան հաջորդում է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 15,95%, երրորդ տեղում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն է՝ 13,40%:

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: