Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Տնտեսական հեղափոխությանը հավասար և զուգահեռ պետք է իրականացնենք մշակութային հեղափոխություն». Նառա Վարդանյան

323
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 21:35
«Տնտեսական հեղափոխությանը հավասար և զուգահեռ պետք է իրականացնենք մշակութային հեղափոխություն». Նառա Վարդանյան

Արձակագիր Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ուզում ենք հեղափոխությունը համարենք վերջնական կայացած, տնտեսական հեղափոխությանը հավասար և զուգահեռ պետք է իրականացնենք մշակութային հեղափոխություն: Տեսնում ենք, որ տարբեր հարթակներում գիրք նվիրելով, գրքերի շնորհանդեսներին, թատրոններ գնալով պետության առաջին դեմքը փորձում է իր օրինակով մշակութային հեղափոխության փորձեր անել: Բայց դա մի անձի շուրջ չլինող, չկատարվող բան ա, եթե նույնիսկ այդ անձը վայելում է շատերի սերը: Էն ինչ քանդվել ու պարբերաբար վարկաբեկվել ա նախորդ իշխանությունների օրոք, հիմա այս իշխանությունը պետք է վերականգնի, բարձրացնի, գլխի վրա պահի:
Պետք է համակարգային մոտենալ հարցին: Հեռուսատատեսությամբ մի ալիք է ընկնում աչքիս երբեմն՝ mo-tv: Ամեն անգամ էդ ալիքի վրայով անցնելիս ու փորձնական եթեր-ը կարդալիս, մտածում եմ՝ ինչ լավ կլինի, եթե հեռուսատատեսությամբ հեռարձակվի մի ալիք, որը բացառապես մշակույթի, արվեստի մասին կլինի: Այդ ալիքը պետք է պետության միջոցներով ու պետության հաշվին լինի, որովհետև ոչ մի սորոս ու գյուլբենկյան չի հովանավորի, պետք է ունենա Հանրային Հեռուստատեսության կարգավիճակ: Տարբեր կայքերում ու հեռուստատեսային ալիքներով կան լավ մշակութային հաղորդումներ, բայց ցաքուցրիվ, մինչև չեն փնտրում, չեն գտնում: Այս բացը որոշ չափով Շողակաթ հեռուստաալիքն է լրացնում, բայց դե իր գործառույթը հիմնականում եկեղեցական կյանքին է առնչվում: Այդ մշակույթ-մօ-tv-ին կհամակարգի, նոր հաղորդումներ կլինեն: Ունենք արվեստամշակութային բազա, որ պետք է բացվի ու լրացվի: Լինեն գրականության, նոր գրքերի, տպագրվող մամուլների, թատրոնների, պրեմիերաների, երաժշտության տարբեր ճյուղերի, նկարչության, կինոարվեստի մասին ֆիլմեր ու հաղորդումներ, քննարկումների, հանդիպումների տեսագրությունների հեռարձակումներ՝ ներգրավելով բուհերին ու դպրոցներին: Միջազգային ու հայստանյան արվեստի մասին ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Այ սա կլինի հեղափոխության կնիքը»: