Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մատենադարանն ամեն ամիս կունենա անվճար այցելության օր

476
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 19:55
Մատենադարանն ամեն ամիս կունենա անվճար այցելության օր

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում և կգործի արդեն ընթացիկ ամսվա վերջին օրվանից՝ ապրիլի 27-ից:

Ավելի վաղ, նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաև գնային քաղաքականությունը: Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը՝ չեղարկվել: