Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

1570
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 16:50
Մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Մինչ թռիչքը, Թուրքիայի նախագահը նշել էր, որ այս հանդիպումը կարող է փոխել իրավիճակը Սիրիայում: Բացի ասիրիական ճգնաժամը, բանակցությունների օրակարգում է նաև S-400 հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը, որի դեմ կոշտ է արտահայտվում պաշտոնական Վաշինգթոնը, իսկ Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել դրանից: Կողմերը կքննարկեն նաև Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներին վերաբերող որոշումը, ինչպես նաև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ծրագիրը: