Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի ծննդյան օրն է

378
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 17:15
Այսօր երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1964 թվականին Գյումրի քաղաքում: 1982-1989 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Ստեղծագործական ուղին սկսել է 80-ականների 2-րդ կեսից։ Արմեն Մովսիսյանը համարվում է «հեղինակային երգի վարպետ»։ Նա ունի թողարկված հինգ անհատական ձայնասկավառակ՝

«Երեք ձայն» համերգային ձայներիզը (1992թ., Ռուբեն Հախվերյանի ու Էդուարդ Զորիկյանի հետ),
«Մեր մանկության աստղաթիռը» (1998թ.),
«Մանչս» (2000թ.),
«Հուսո Առագաստ» (2001թ.),
«Խելառ իմ երգ» (2006թ.),
«Իմ կախման կետեր» (2015թ.) ։«Հայ ենք» (2000թ.),
«Հայ երգահանները Շենին» (2002թ.),
«Ժամանակակից հայ երգահաններ» եռհատորիակ (2008թ.)
սկավառակները, ինչպես նաև՝ «Երգ և խոսք» տեսաերիզը՝ Լիլիթ Պիպոյանի հետ համատեղ համերգից (2006թ.):

Արմեն Մովսիսյան- Աղոթք

Հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և այլուր:

Հայտնի է իր «Վեր կաց, եղբայր իմ», «Զինվորի երգը», «Քեզ, իմ սիրելիս», «Մանչս», «Հանդիպում», «Աղունիկ», «Աղոթք», (խոսքեր՝ Արմեն Դավթյան, Արմեն Մովսիսյան) «Հուսո առագաստ», (խոսքեր՝ Արմեն Մովսիսյան, Էդուարդ Զորիկյան) ‹‹Հաց եմ բերել տղերք››, (խոսքեր՝ Խաչիկ Մանուկյան) և այլ երգերով։

Արմեն Մովսիսյան- Վեր կաց եղբայր իմ

«Մեր մանկության աստղաթիռը» (1998), «Մանչս» (1999), «Հուսո առագաստ» (2001) , «Խելառ իմն երգ» (2005) և ‹‹Իմ կախման կետեր››(2015)։