Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» պատասխան կտան չփրկված կյանքերի համար». Արսեն Թորոսյան

451
Կիրակի, 07 ապրիլի, 2019 թ., 12:20
«Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» պատասխան կտան չփրկված կյանքերի համար». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով և կից գրել է. «Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ՝ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ՝ մեկ կին մահանում է դրանից: Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»։