Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ցանկացած պահի պատրաստ լինել մարտական գործողությունների ակտիվացմանը». Զաքիր Հասանով

1660
Շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ., 21:45
«Ցանկացած պահի պատրաստ լինել մարտական գործողությունների ակտիվացմանը». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի ստորաբաժանումներին հանձնարարել է ցանկացած ժամանակ պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններին, հայտնում է ТАСС-ը:

«Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել հրամանատարներին՝ մշտապես դիտարկում անցկացնել ու վերահսկողության տակ պահել հակառակորդի գործողությունները, վճռական պատասխան տալ հնարավոր սադրանքներին և ցանկացած պահի պատրաստ լինել մարտական գործողությունների ակտիվացմանը»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության տեքստում: