Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է

1033
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 17:35
Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է

Այսօր՝ ապրիլի 5-ին, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է: Շերենցը համարվում է հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։

Ծնվել է 1913թ. ապրիլի 5-ին, Թիֆլիսում: Մանկությունն անց է կացրել Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Ստեփանավանի որբանոցներում: Աշխատել է որպես ցրիչ: Դերասանական գործունեությունն սկսել է 1931թ-ից:

Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը և ընկերները
Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը և ընկերները

Մինչև 1934թ. խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1934-37թթ սովորել է Մոսկվայի Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն-ստուդիայում: 1937-68թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)՝ որպես դերասան:

«Մենք ենք, մեր սարերը»
«Մենք ենք, մեր սարերը»

Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռոզենկրանց) և այլն: 1968թ-ից բազմաթիվ դերեր է կերտել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է առանձնացնել՝ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հայրիկ» (1972թ.), «Տղամարդիկ» (1973թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Քոչարի» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հատակում» (1987թ.) և այլն:

«Տղամարդիկ»
«Տղամարդիկ»
«Կտոր մը երկինք»
«Կտոր մը երկինք»

1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում՝ 1993թ. դեկտեմբերի 25-ին: