Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կ․ Օրբելյանը՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ իր հարաբերությունների մասին

593
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 13:10
Կ․ Օրբելյանը՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ իր հարաբերությունների մասին

«Ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունենում: Չգիտես ինչու Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես օրինական չեմ նշանակվել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանին Օրբելյանը՝ անդրադառնալով իրեն թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին:

Նա անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, թե ինքը բարեկամական հարաբերություններ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ և թատրոնի պաշտոնում նշանակվելը դրա արդյունքն է:

«Ուզում եմ ասել, որ ես Կառավարության կողմից չեմ նշանակված, ես նշանակվել եմ, որովհետև ես Կոնստանտին Օրբելյանն եմ: Եթե Օրբելյանը պետք է այս երկրին, ապա Կառավարությունը կգտնի հնարավորություն ինձ հրավիրելու: Ես որևէ մեկի օգնությամբ չեմ նշանակվել, ես գործով եմ նշանակվել: Շատ թեկնածուներ կային, ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն»,- ասաց Օրբելյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով իր՝ տնօրենի պաշտոնից հեռացումը, նաև դրական արդյունքներ է տվել թատրոնին: «Մեր թատրոնի համար PR եղավ, ողջ աշխարհն իմացավ, որ Երևանում կա Օպերային թատրոն և Կոնստանտին Օրբելյան: Բոլոր տեղերից զանգում են, ասում՝ մենք ուզում ենք ձեզ մոտ գալ, լսել ձեզ, աշխարհի տարբեր մասերից լրագրողներ են ուզում գալ, լուսաբանել․․․»,- պատմեց Օրբելյանը: