Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Տոլեդո քաղաքում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը

306
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 20:20
Տոլեդո քաղաքում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Իսպանիայի Տոլեդո քաղաքում ս.թ. ապրիլի 2-26-ը բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ժառանգության վիճակը մինչև Ցեղասպանությունը և հետո պատկերող հին և նոր լուսանկարներ: Ցուցահանդեսը կարելի է դիտել Կաստիյա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի Բորբոն Լորենսանա սրահում: «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպությունը (Cáritas Diocesana de Toledo)՝ Գրանադայի թեմի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնի, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ»։