Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կաշառք՝ ֆինանսավորման դիմաց. էլ ում հանդեպ է «առատաձեռն» եղել փոխնախարարը. «Հրապարակ»

376
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 09:35
Կաշառք՝ ֆինանսավորման դիմաց. էլ ում հանդեպ է «առատաձեռն» եղել փոխնախարարը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։

Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում և ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։ Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, և կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն:

Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է»։

Մանրամասները՝ թերթի համարում: