Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊՎԾ-ն աուդիտ է անցկացնում «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում՝ «դաժան» արդյունքների սպասումով. «Հրապարակ»

341
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 09:25
ՊՎԾ-ն աուդիտ է անցկացնում «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում՝ «դաժան» արդյունքների սպասումով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի և «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք՝ ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն:

Ի դեպ, մինչև վերջերս հեռախոսազանգերին սիրով պատասխանող ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը դիալիզի պատմությունից հետո դարձել է «չխոսկան»: Նշենք, որ վերջերս առերեսում է տեղի ունեցել հիվանդանոցի տնօրենի և կալանավորվածների միջև: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առ այս պահը Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը՝ ՊՎԾ-ն, աուդիտ է անցկացնում հիվանդանոցում: «Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում» հարցին մեր զրուցակիցը բազմանշանակ ասաց․ «Դաժան»:

Մանրամասները՝ թերթի համարում: