Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ադրբեջանցին բռնաբարել ու սպանել է իր ռուս ընկերուհու 5-ամյա դստերը

1377
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 21:20
Ադրբեջանցին բռնաբարել ու սպանել է իր ռուս ընկերուհու 5-ամյա դստերը

Ադրբեջանի քաղաքացի Մուրադ Շահմիրզաևին Կրասնոդարում կդատեն իր կենակցուհու 5-ամյա դստեր բռնաբարության ու սպանության համար: Քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 13-ի գիշերը տղամարդը, օգտվելով հանգամանքից, որ իր զուգընկերուհին պառկած է հիվանդանոցում, բռնաբարել է երեխային, ինչից հետո նրա որովայնին և կրծքավանդակին հասցրել է առնվազն 3 հարված ու գնացել քնելու: Առավոտյան նա նկատել է, որ երեխան կյանքի նշաններ ցույցի չի տալիս: Դին թաքցնելու նպատակով նա այն դրել է պայուսակի մեջ ու տարել գետափ, որտեղ էլ ծածկել է քարերով: Հարևաններին ասել է, իբրև թե երեխան կորել է, իսկ ինքը շատ անհանգիստ է, իսկ հետո անհետացել է Հարևանները ոստիկանություն են դիմել ու ադրբեջանցուն գտել են Ադլերի հոսթելներից մեկում:

Նա արդարացել էր, թե հարվածել է իր խնամյալին վատ վարքի համար: