Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Միջոցառում՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում

328
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 17:40
Միջոցառում՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում

«Մահ իմացյալ՝ անմահություն» միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր, ԽՍՀՄ գեղարվեստի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի 117-ամյակին:

Արա Սարգսյանը հեղինակն է Երևանի Օպերայի դիմաց գտնվող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ԵՊՀ-ի դիմաց «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակի, Վալերի Բրյուսովի և Նելսոն Ստեփանյանի կիսանդրիների, Գյումրու՝ «Մայր Հայաստան» քանդակի:

Ապրիլի 6-ին ժամը 15:00-ին «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում (Պուշկինի 70) տեղի կունենա Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառումը:

Ապրիլյան նույն օրերին էր, որ հայ զինվորներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից յուրաքանչյուրը հերոսացավ՝ անմար թողնելով իր անունը:

Քանդակագործն իր գործունեության առանցքում է պահել հայ զինվորին՝ կարևորելով նրա հերոսությունը, նվիրումը հայրենիքին և անձնազոհ քաջությունը: Միջոցառումը նվեր է հայ զինվորին և նրա քաջությանը:

Հայրենիքի պաշտպանությանը նվիրված բոլոր հերոսների քանդակներին Արա Սարգսյանը դրոշմել է անմահ այս խոսքերը՝ «ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»: