Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով

1298
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 15:25
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվեց «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը: Նշենք, որ այս գործով Փաշինյանն ունի վկայի կարգավիճակ։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»,- լրագրողներին ասաց Փաշինյանը: Հարցին՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվե՞լ եք, պատասխանեց. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»: