Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տեղական բդեշխներն ապստամբում են՝ մաս կազմելով ռուսական դավադրությանը». Արա Պապյան

1198
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 12:20
«Տեղական բդեշխներն ապստամբում են՝ մաս կազմելով ռուսական դավադրությանը». Արա Պապյան

«Արդյոք կարո՞ղ է ՌԴ-ն ՀՀ-ում կրկնել էն սցենարը, ինչ Ուկրաինայում: Լուգանսկի ու Դոնեցկի կարգավիճակը կարա դրվի ԼՂ-ի վրա ու, ըստ էոության, այդ սցենարն աշխատում է: Դու չունես ռուսալեզու մասսա, որ հանես, բայց դու՝ սիրաշահելով, խոստումներ տալով ու տեղայնական շովինիզմը շահարկելով.... Մտքեր կան չէ՞՝ ռուսական իշխանության տակ կմտնեք, մենք ձեզ ավելի լավ տիրություն կանենք»,- «Լրատվական ռադիո»-ի եթերում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, դիվանագետ Արա Պապյանը:

Նա անդրադարձել է նաև Արցախում սպասվող ընտրություններին ու Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալներին, երբ նա, ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո մեկնեց Արցախ ու չառաջարկեց ղեկավարությանը հրաժարական տալ՝ այդկերպ ամրապնդելով քոչարյանասերժական թևին: