Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Երբ խոսում են թնդանոթները, ՀՀԿ-ականները լռում են». Հովհաննես Գալստյան

1221
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 09:40
«Երբ խոսում են թնդանոթները, ՀՀԿ-ականները լռում են». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, Եռաբլուրում Աշոտյանն ասաց, որ «այս օրը, հիշեցնեմ ձեզ, աննախադեպ ազգային միասնականության օր էր, Սերժ Սարգսյանի՝ որպես գլխավոր հրամանատարի հովանու ներքո...»:

Փաստորեն մեր երկրում ոչինչ չի լինում՝ առանց նրա հովանու:
Իսկ ես կարծում եմ, որ մեր ազգը, ամենավճռորոշ պահին համախմբվելու և և իր հողը պաշտպանելու հատկություն ունի, անկախ նրանից, թե տվյալ պահի ղեկավարը իր համար սիրելի է, թե ատելի:

Հիշողության կորստով տառապող սույն պարոնին էլ պետք է հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը և բոլոր ՀՀԿ-ականները մինչև ապրիլի 6-ը լուռ էին և իջել էին ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը և միայն 6-ից հետո բոլորը միանգամից, հերոսաբար սկսեցին խոսել:

ԵՎ այդպես է եղել միշտ՝

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ...»: