Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.

Վարչապետը աշխատակազմի 3 ներկայացուցչի, այդ թվում՝ Վանեցյանի մորը, ազատել է պաշտոնից

303
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 00:45
Վարչապետը աշխատակազմի 3 ներկայացուցչի, այդ թվում՝ Վանեցյանի մորը, ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից:

Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից, Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է: