Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է

143
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 17:35
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի,

Թումանյանի, Սպիտակի, Գավառի, Արթիկի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Լանջիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է
տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: