Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ապրիլյան հերոսների հարազատները պանթեոնից վերադարձել են թալանված մեքենաներով

1529
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 14:45
Ապրիլյան հերոսների հարազատները պանթեոնից վերադարձել են թալանված մեքենաներով

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը MAMUL.am լրատվականի թղթակից հետ զրույցում ասաց, որ արդեն դիմել են ոստիկանություն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ:

Նշենք, որ այսօր մեքենաներ էին թալանվել, որոնցից մեկն էլ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային է պատկանել։ «Դիմացի, թե կողքի ապակին են կոտրել, ու դրամապանակ գողացել, որի մեջ խոշոր չափի գումար կար. տղան մենեջեր էր աշխատում ֆիրմաներից մեկում»,- ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը: Նա հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացել էր պանթեոնից. «Ոստիկանությունը ևս նրա հետ գնացել էր, դրա համար չարագործները կարողացել էին ազատ իրենց գործն անել»: