Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել Նազենիից». Լիզա Ճաղարյան

1091
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 20:20
«Պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել Նազենիից». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Բոլոր էն մշակույթի գործիչ կոչեցյալները, որոնք օրեր շարունակ աղմկում էին, հայտարարություններ էին թխում ընդդեմ Նազենի Ղարիբյանի՝ պնդելով, որ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելով՝ նա կործանում է Օպերան, այս նույն Օրբելյանի այն հայտարարությունից հետո, որ ինքը կմնա գեղղեկավար, եթե տնօրենը լինի նախկին պետգույքի կառավարիչ Կարինե Կիրակոսյանը, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ հրապարակավ ներողություն խնդրել Նազենիից։ Կամ պետք է մի հայտարարություն էլ գրեն ու նույն միասնականությամբ ստորագրեն ընդդեմ Օրբելյանի։
Եթե, իհարկե, մի կաթիլ բարոյականություն կա մեջները»։