Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից». Նիկոլ Փաշինյան

1544
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 10:45
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարգանքի տուրքը մատուցեց զոհված զինվորների հիշատակին:
Վարչապետն անդրադարձավ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արած՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությանը։ «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է։ Ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել պատերազմում, եթե հանկարծ Պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է Պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: