Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ինչքան կարելի է մեր մշակույթում եղեռն իրականացնել». Կ. Քոչարյան

422
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 15:40
«Ինչքան կարելի է մեր մշակույթում եղեռն իրականացնել». Կ. Քոչարյան

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում, ինչքան մեր երկրում պիտի մշակույթը լինի ձեռքի խաղալիք: 30 տարի գլորեցին անդունդը, հույսեր էինք տածում, որ նոր Հայաստանում մշակույթը կրկին կվերածնվի, բայց եկ ու տես, որ կրկին վկա ենք դառնում արհամարհական վերաբերմունքի: Ինչքան կարելի է մեր մշակույթում եղեռն իրականացնել: Չէ որ մշակույթը նույնպես ազգային անվտանգության երաշխավոր է: Ժամանակին մերժեցին Օհան Դուրյանին, Վալերի Գերգիևին, Տիգրան Լևոնյանին... Հիմա էլ Կոնստանտին Օրբելյանի առջև են պատնեշ շարում: Եվ կարևորն այն է, որ ոչ մի հասկանալի պատճառ չի նշվում: Հայտարարում են,որ մարտի 30-ի հրամանով Արմեն Սարգսյանը նշանակվել է տնօրեն, բայց ինքը՝ Արմենը հայտարարում է, որ նման բան չկա... Ինչպես հասկանանք Նազենի Ղարիբյանի այս պահվածքը: Հիացած եմ մեր արվեստագետների միախմբվածությամբ և ուզում եմ հավատալ, որ կայացած հանդիպման ընթացքում վարչապետի խոստումները, ինչպես ներկայացրեց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը, իրականություն կդառնան: Չնայած ապրիլի 1-ն է, բայց հուսանք, որ մշակութային գործիչները չեն խաբնվի»: