Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը

1053
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 12:15
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը

ՀՀ վարչապետն ուղիղ եթերում կրկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը: «Արդեն ասացի, որ հանդիպումը գնահատում եմ դրական ու հավելեցի, որ պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների: Քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, հարկ եմ համարում պարզաբանել: Մեր քննարկումները տեղի են ունեցել հենց այն օրակարգի շրջանակում, ինչի մասին խոսել եմ մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք ու նախապայման, այլ՝ բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր: ԼՂ-ն երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ու ԵԱՀԿ ՄԽ ձևավորման առաջին փուլից այդ մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, ու այս առումով, բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: 1998-2018թթ․ Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկված է եղել, քանի որ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղի լիդերներ... Իհարկե Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակցության հարցը, իհարկե փաստարկել ենք մեր տեսակետը, իհարկե հարցի վերաբերյալ կողմերը չեն եկել համաձայնության, իհարկե թեմայի շուրջ քննարկումները պետք է շարունակենք»,- նշել է Փաշինյանը: