Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դուք Օրբելյանի ու Օպերայի համար չէ, որ բողոքում եք». Հակոբ Բադալյան

620
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 14:05
«Դուք Օրբելյանի ու Օպերայի համար չէ, որ բողոքում եք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցին, թե նախկինում այլ գործիչների հանդեպ իշխանության վատ որոշումների դեմ ինչու ձայն չէիք բարձրացնում էս կերպ, Սունդուկյանի տնօրեն Արմեն Էլբակյանն ասում ա՝ դե էն ժամանակ միանձնյա էին որոշումներ կայացնում, համ էլ հիմա իրավիճակ ա փոխվել և հույս ունենք, որ մեր ձայնը կլսեն: Ոչ, հարգելի պարոն Էլբակյան, դուք նախկինում ձայն չէիք հանում, որպեսզի որոշումները ձեզ չհասնեն: Հիմա կա վտանգի զգացում, որ մշակույթի ոլորտում իշխանության հետ հարաբերության «ստատուս-քվո» ա փոխվում, ու դուք Օրբելյանի ու Օպերայի համար չէ, որ բողոքում եք, այլ բողոքում եք էդ ստատուս-քվոյի փոփոխության դեմ: Էդ փոփոխության ձևերը, բովանդակությունը, որոշումները, մեթոդը և այլն, իհարկե, քննարկումների առարկա են, բայց պայքարի ելածները դա չեն էլ քննարկում, պահանջում են ստատուս-քվոյի պահպանություն և վերջ, ինչի վկայությունն էն ա, որ մինչև հիմա Նազենի Ղարիբյանին անձնական վիրավորանքներից բացի, որևէ այլ բովանդակային բան չի ներկայացվել մշակույթի ոլորտում վերափոխումների համար»: