Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

381
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 12:45
«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Միայն մի տեղ կա՝ որ սպանեն, սուտ չեմ անի՝ թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է՝ մեկ դաժան ու սոսկալի, մեկ՝ տոն:

Խորեն Աբրահամյան

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Սիրված արտիստը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։

Անվանի արտիստի մտքերը թատրոնի մասին

* Արվեստում իմ առաքելությունն է մարդկանց զգուշացնել, որ թույլ չտան իրենց խաբել...

* Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…

* Խորապես ներողություն խնդրելով՝ մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա՝ որ սպանեն, սուտ չեմ անի՝ թատրոնն է:

* Թատրոնն ամեն ինչ է՝ մեկ դաժան ու սոսկալի, մեկ՝ տոն:

* Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ՝ ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել:

* Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա:

Խորեն Աբրահամյան - «Հոգնել եմ» , Խոսք`Հ Սահյանի