«Ինչո՞վ է զբաղվում Թատերական գործիչների միությունն առհասարակ»․ Կարինե Հարությունյան
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թատերական գործիչների պահանջը կարդացի, բայց շատ ավելի լուրջ հարցի մասին եմ ուզում խոսել: Տնօրեններին ազատելը, նույն՝ ՊՈԱԿ ասվածի իրողությունը... երկրորդական հարցեր են իրականում: Սրանք ձևեր են, պայմանականություններ, որոնք շատ փոքր չափով կարող են ազդել թատրոնի արդյունավետ կառավարման, ստեղծագործական բովանդակության վրա: Այս պահանջը ստորագրողները մեր աչքի առաջ են տարիներ շարունակ՝ իրենց գործով: Կուզենայի, որ այս կազմը մի դիսկուրս հրավիրեր, կամ քննարկում ծավալեր՝ հոդվածներով, հարցազրույցների միջոցով և հարցադրումներ աներ, թե ինչու այսքան տարի այս նույն թատրոնները աշխատում են սովետական տարիների ոճով: Ինչո՞ւ մեր թատրոնները (մեծ մասը) նոր խոսք չեն ասում: Կներեք, բայց ի՞նչ է անում Սունդուկյանի անվան թատրոնը, որին համարում են մայր թատրոն և ուրեմն դրանից ելնելով պիտի ճաշակ, որակ, առաջադիմություն, նորարարություն թելադրի: Ինչպե՞ս է աշխատում դրամատիկական թատրոնը, արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է այս թատրոնի ոճում: Ինչո՞ւ երիտասարդները չեն դառնում գեղարվեստական ղեկավարներ, արդյո՞ք այս գեղղեկերը լսում են իրենցից երիտասարդներին, ինչո՞վ է զբաղվում Թատերական գործիչների միությունն առհասարակ: Մշակութային քաղաքականության մասին են խոսում: Մինչ այս որտե՞ղ էին այս մարդիկ, մի՞թե նախկինում եղած չակերտավոր մշակութային քաղաքականությունը իրենց գոհացնում էր: Այս մարդկանց մեկը կամ ամենաշատը երկուսն են, որ մինչ այժմ համարձակ ինչ-որ խոսք են ասել, մյուսները լռել են տարիներ շարունակ: Չերկարացնեմ, որ գրեմ՝ երկար կգրեմ» |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30