Մարզուհին երեխա է ունեցել իր մահից 2 ամիս անց
3820
Կիրակի, 31 մարտի, 2019 թ., 16:40
![]() Պորտուգալուհի Կատարինա Սեքեյրան, ով կանոե մարզաձևի պրոֆեսիանոլ մարզուհի է, երեխա է ունեցել իր ուղեղի մահից 2 ամիս անց: Այս մասին հայտնում է The Sun-ը: 26-ամյա մարզուհուն հոսպիտալացրել են հղիության 19-րդ շաբաթում՝ ասթմայի ծանր նոպայի պատճառով: Նրան արհեստական կոմայի վիճակի են հասցրել, սակայն մի քանի շաբաթից բժիշկներն արձանագրել են նրա ուղեղի մահը: Հաջորդ 56 օրը բժիշկներն արհեստականորեն պահպանել են նրա մյուս օրգանների կենսագործունեությունը և 32-րդ շաբաթում կեսարյան հատում են արել: Նորածնի ծնունդից հետո անջատել են կենսապահպանման բոլոր սարքերը: Տղան անհաս է ծնվել՝ 1,7 կգ, սակայն միանգամայն առողջ է: Սեքեյրան ասթմայով տառապել է մանկուց: Նրա երեխային կմեծացնի ամուսինը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
