Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն կդադարեցնի Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի աջակցությունը

1111
Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 13:40
ԱՄՆ-ն կդադարեցնի Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի աջակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Գվատեմալա, Հոնդուրաս և Սալվադոր երկրներին ուղղակիորեն օժանդակության տրամադրումը․ հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետական դեպարտամենտի անանուն ներկայացուցչին:
«Պետքարտուղարի հրամանով (Մայք Պոմպեո), մենք կատարում ենք նախագահի հրահանգները և դադրեցնում «հյուսիսային եռանկյունու» (Գվատեմալա, Հոնդուրաս, Սալվադոր) 2017- 2018 թթ․ ֆինանսական տարիների ծրագիրը»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Կոնգրեսի հետ մենք համագործակցելու ենք այս գործընթացի շրջանակներում», - ավելացրեց է նա․ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։