Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արսեն Թորոսյանի հանձնարարականը՝ դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ

517
Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 00:10
Արսեն Թորոսյանի հանձնարարականը՝ դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻՊ՝ դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի մասին արտահերթ զեկույցի հրապարակումից հետո, իմ հանձնարարությամբ մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը արդեն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը, որպեսզի դպրոցների և մանկապարտեզների լիազոր մարմինների՝ ԿԳՆ, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և մնացած բոլոր համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր երեխաների խնամքի և ուսման պայմանները դառնան ավելի բարվոք և բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան»։