Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հրաժարական չեմ տալու»․ Արթուր Դավթյան

1246
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 15:30
«Հրաժարական չեմ տալու»․ Արթուր Դավթյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ արձագանքելով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին, պատասխանեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ․ «Հրաժարական չեմ տալու»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանեց. «Դու էդ հարցը ուղղելով ի՞նչ ես ակնկալում, ասեմ հաստատում եմ, թե հերքո՞ւմ. ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։

Տեսանյութը՝ «Ազատության»