Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բանգլադեշում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի

1124
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 10:55
Բանգլադեշում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի

Դաքքայի մայրաքաղաք Բանգլադեշի 19-հարկանի շենքում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, գրում է Dhaka Tribune տեղական թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին: Առնվազն 70 մարդ վիրավորվել է:
Շենքում հայտնաբերվել են 19 մարմիններ, ևս վեցը մահացել են հիվանդանոցներում:
Հիշեցնենք՝ երեկ, ժամը 13: 00-ի սահմաններում, Մոսկվայի ժամանակով ժամը 10: 00-ին հրդեհ է բռնկվել հագուստի և ինտերնետ ծառայության մատակարարների գրասենյակներում: Հրդեհը հնարավոր է դարձել վերահսկողության տակ վերցնել մոտ չորս ժամ հետո: Հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են:
Աղետների կառավարման նախարար Էնեմուր Ռահմանը հայտարարել է, որ շենքը հրդեհաշիջման համակարգ չունի, հաղորդում է «bdnews24» առցանց թերթը։
Որոնումները շարունակվում են: