Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իսրայելն ավիահարված է հասցրել Հալեպին․ համացանցում կադրեր են հայտնվել

1321
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 11:05
Իսրայելն ավիահարված է հասցրել Հալեպին․ համացանցում կադրեր են հայտնվել

Համացանցում է հայտնվել նախօրեին Հալեպի ուղղությամբ հասցված ավիահարվածների հետևանքների կադրերը, որը, ըստ Սիրիայի հեռուստատեսության, իրականացվել է Իսրայելի օդուժի կողմից:
Տեսանյութում երևում են այրվող շենքեր, լսելի են ռումբեր պայթյունների ձայներ:
Հալեպի վրա օդային հարվածներն սկսվել են անցած գիշեր․ հաղորդում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, հարձակման է ենթարկվել Հալեպի օդանավակայանը, Ջիբրինի հարևանությամբ գտնվող բնակավայրը, ինչպես նաև Շեյխ Նաջարի արդյունաբերական գոտին:
Ռմբակոծության հետևանքով քաղաքը կորցրել է լույսը:
Հաղորդվում է, որ իսրայելական զինվորականները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունն ավիահարվածներին:
Իսրայելի պաշտպանության ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Սիրիայի թիրախներին:
Ըստ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, Իսրայելի օդային հարվածներն անօրինական են և անհիմն: