Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կոնկրետ էս դեպքն ի ցույց է դնում ձեր կառավարության անկամությունը». Վահագն Ավագյան

794
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 16:35
«Կոնկրետ էս դեպքն ի ցույց է դնում ձեր կառավարության անկամությունը». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեկտորին հանելու համար առաջարկում եմ անցումային արդարադատությունը:

Վարչապետի վերահսկողությունը չկարողացավ խախտումներն արձանագրել, ԱԱԾ-ն չկարողացավ կամ չուզեցավ դա անել․ հոգեբարձուների խորհուրդը փոխվեց, վարչապետը նշանակեց կեսին, բայց նրանք էլ չկարողացան հանել, վարչապետն ասում է՝ դա քաղաքական որոշում է, մենք չպետք է ունենանք ուսանողի վրա դուռ փակող ռեկտոր (բոլոր մեղքերը մի կողմ, դուռ փակելը մի կողմ), էն էլ ռեկտորն «անկեղծ» խոստովանեց, որ ինքը երբեք դուռ չի փակել:

Էստեղ մնում է անցումային արդարադատությունը: Իհարկե երբ ձեզ հուշում ենք դրա անհրաժեշտության կամ կարևորության մասին, այս դեպքը ի նկատի չունենք: Սա շատ փոքր ճգնաժամ է համեմատած նրա հետ, ինչը ապագայում է ձեզ սպասում: Կոնկրետ էս դեպքն ի ցույց է դնում ձեր կառավարության անկամությունն, առհասարակ: Ախր մենք ենք ձեր տեղն ամաչում ձեր թուլամորթությունից, ա՛յ անաստվածներ»: