Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք դրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց». Մարուքյանը՝ Քաղաքացու օր նշելու մասին

277
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 15:15
«Մենք դրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց». Մարուքյանը՝ Քաղաքացու օր նշելու մասին

«Կարծում եմ, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների մեջ ՀՀ բոլոր քաղաքացիները ներդրում ունեն և եթե տոն հռչակվի, դա բոլորի համար կլինի տոն և մենք չենք կարող մեր քաղաքացիներին այսպես ասած մեկումեջ անել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու Կառավարության որոշմանը՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության այդ նախագիծն իրենց թիմը չի համարում էական հարց. «Մենք դրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց, որին պետք է հատուկ բան անել՝ կողմի և դեմի առումով. դա էական չէ: Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ այդպիսի օր չլինի, ոչ էլ հատուկ կռիվ կտանք, որ լինի. մենք կռիվ ենք տալու, որ մարդկանց կյանքը լավանա: Եթե իշխանությունը որոշել է, որ այդ օրը լինի, ուրեմն կլինի, որովհետև իրենք 88 պատգամավոր ունեն»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մարտի 21-ի նիստի ժամանակ ընդունեց «Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթը «ՀՀ քաղաքացու օր» կհռչակվի: