«Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել». մաքրուհիները՝ Էնֆիաջյանին
Այսօր Ազգային ժողովում աշխատող մաքրուհիները կրկին բողոքում էին իրենց աշխատավարձերի կրճատման համար: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ զրույցի ժամանակ նրանք նշեցին. «Ես իմ հաշվապահական դիպլոմը դրել եմ, եկել եմ 22 տարի աշխատում եմ էս հիմնարկում: Ինձ հաճելի չէ, որ գամ առավոտը ինչ-որ մեկի ոտերի տակը մաքրեմ, բայց եթե մաքրում եմ, կարելի ա էս խավի նկատմամբ հարգանք ցուցաբերել: Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել: Սոցփաթեթը կտրում են, ոչ մի պարգևավճար չենք ստանալու, դրա փոխարեն մի փոքր փոխհատուցում հնարավոր չէ՞ աշխատողին տալ»: Ի պատասխան՝ Էնֆիաջյանը նշեց. «Ես այսօր էլի ձեզ խոստանում եմ, էլի կներկայացնեմ կա՛մ աշխատակազմի ղեկավարին, կա՛մ ԱԺ նախագահին, կտեղեկանամ՝ ձեր հարցի հետ կապված ինչ որոշում ունեն»: Վահե Էնֆիաջյանը խոստացավ ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնել խնդիրը և գտնել լուծման տարբերակներ: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54