Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

1002
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 11:30
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Իսրայելական զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածում։

Գիշերային և առավոտյան զեկույցներում բանակի մամլո ծառայությունը հայտնել է օդից15 «ահաբեկչական թիրախների», ինչպես նաև մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարձակումների մասին, որոնք իրականացվել են ինքնաթիռներով, ուղղաթիռներով և տանկերով, գրում է РИА Новости-ն:

Իսրայելի հարավում՝ Աշկելոնում, Նեթիվոթում և Օֆակիմում, դպրոցների դասերը չեղյալ են հայտարարվել՝ պարզաբանելով, որ պաղեստինյան զինյալների հետ առճակատման հաջորդ փուլը դեռ չի ավարտվել:

Երկուշաբթի երեկոյան, զինվորականները Գազայի հատվածի մոտ հայտնաբերել են 30 հրթիռներ և նրանց մի մասն առգրավել: