Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ակնհայտ է, որ Թրամփի այդ քայլն առաջնահերթորեն բխում է Ռուսաստանի շահերից». Երջանիկ Աբգարյան

225
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 10:50
«Ակնհայտ է, որ Թրամփի այդ քայլն առաջնահերթորեն բխում է Ռուսաստանի շահերից». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրամփն ԱՄՆ-ի նախագահ դարձավ հրեա միլիարդատերների միջոցով: Այդուհետև նա պարտք է վճարում Իսրայելին: Երուսաղեմը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաք՝ թուլացնելով ԱՄՆ-ի կապերը արաբական և մուսուլմանական աշխարհի հետ, ԱՄՆ-ի շահերին հակառակ և ի շահ Իսրայելի հիմնավորապես և ծայրահեղորեն բարդացրեց հարաբերություններն Իրանի հետ, միաժամանակ նրան ստիպելով ինչ-որ կերպ մերձենալ Ռուսաստանին, այս օրերին էլ Թրամփը հայտարարում է սիրիական Գոլանի բարձրունքները միջազգայնորեն Իսրայելին հանձնելու մասին, որով հարվածում է Սիրիայի ժողորդավարական ուժերի թիկունքին, ինչպես արդեն արել էր մի անգամ՝ որոշելով իր զորքերը համարյա ամբողջապես հանել Սիրիայից: Մյուս կողմից ակնհայտ է, որ Թրամփի այդ քայլը առաջնահերթորեն բխում է Ռուսաստանի շահերից: Թրամփն ինչ-որ անում է, դրանք ի վերջո ակնհայտորեն չեն ծառայում ԱՄՆ-ի շահերին՝ սկսած ԵՄ-ն քանդելու քայլերից մինչև պատի կառուցումը Լատինական Ամերիկայի երկրների ժողովուրդների առջև: ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ այսպիսի դիրքորոշումներ չի ունեցել իր երկրի կարևորագույն շահերի հանդեպ»: