Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լայնամասշտաբ փոփոխություններ՝ ՊԲ բարձրաստիճան կազմում. Օգանովսկին ևս հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ»

352
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 09:30
Լայնամասշտաբ փոփոխություններ՝ ՊԲ բարձրաստիճան կազմում. Օգանովսկին ևս հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի փոփոխությունից հետո։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով։ Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ ևս՝ Գարիկ Սաֆարյանը, ով անցած տարի տևական բուժման կուրսեր է անցել։ Իսկ տեղակալներից երրորդը՝ Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի»:

Մանրամասները՝ թերթի համարում: