Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանը «հակառուսական» զեկույց է ուղարկել Կրեմլ ՀՀ իշխանությունների մասին. «Հրապարակ»

454
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 09:25
Ադրբեջանը «հակառուսական» զեկույց է ուղարկել Կրեմլ ՀՀ իշխանությունների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական և հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է և արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչև ԱԽՔ դառնալը:

Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել և հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլեւ փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ»:

Մանրամասները՝ թերթի համարում: