Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ազատվել «վատ» ժառանգությունից. Կարեն Կարապետյանը՝ ռուսական գազային լոբբինգի շահերի պաշտպան. «Ժամանակ»

159
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 09:20
Ազատվել «վատ» ժառանգությունից. Կարեն Կարապետյանը՝ ռուսական գազային լոբբինգի շահերի պաշտպան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արևային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման ապագան՝ արևային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23 դրամը: Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝ բնակչության արտադրած և ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ: Սրա նպատակը երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար:

Եթե Հայաստանում ևս արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանվի ընդունելի սակագին, ապա հնարավոր կլինի շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու դրա շուրջ բիզնես անող օլիգարխիայից»:

Մանրամասները՝ թերթի համարում: