Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Թուրքիայում ավելի քան 7000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել». Կարեն Հովհաննիսյան

252
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 21:45
«Թուրքիայում ավելի քան 7000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում ավելի քան 7000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Աբդուլլահ Օջալանի: Հացադուլի հետևանքով մահացել է արդեն 5 հոգի: Այսօր Մարդինի E տիպի բանտում, իր խցում մահացել է հացադուլ հայտարած Մեդյա Չինարը: 24-ամյա Չինարը Նա ձերբակալվել էր 2016թ.-ի մայիսին, ում մեղադրանք էր առաջադրվել PKK-ի հետ համագործակցելու համար: Ինչպես նախորդ չորս մահացածների դեպքում, այս դեպքում ևս նախատեսվում է Թուրքիայի ողջ տարածքում անցկացնել ցույցեր, որոնք ուղղված են լինելու թուրքական կառավարության դեմ, որը ուշադրություն չի դարձնում մահացող հասադուլավորների վրա»: