Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, կհրաժարվեմ պաշտոնից». Վալերի Օսիպյան

1506
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 15:20
«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, կհրաժարվեմ պաշտոնից». Վալերի Օսիպյան

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե ապացուցվի՝ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել:

Հարցին՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան, Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունն իր աշխատանքը կատարել է՝ հայտնաբերել է, մնացածը մեր դաշտում չէ»: