Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց». Սուրեն Սարգսյան

292
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 09:20
«Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց: Թրամփը մաքուր է:

Հատուկ քննիչ Մյուլլերի կողմից շուրջ երկու տարի իրականացվում էր հետաքննություն, պարզելու համար, թե արդյո՞ք Թրամփը համագործակցել է ռուսների հետ, որի արդյունքում ընտրվել է նախագահի պաշտոնում: Թրամփը մշտապես հերքել էր այդ վարկածը: Հիմա, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, հազարավոր փաստաթղթեր ուսումնասիրվել, քննությունը պարզել է, որ Թրամփը և իր թիմը որևէ համագործակցություն չեն ունեցել ռուսների հետ:

Սա Թրամփի երկրորդ ամենամեծ հաղթանակն է: Առաջինը նախագահի պաշտոնում նրա ընտրվելն էր»: